|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Վերջին օրերին ոստիկանության Թալինի բաժնում տեղեկություններ էին ստացվում, որ տարբեր անձինք «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածից տարբեր ծավալներով բազալտի մանրացված խճաքար են գողացել ու բեռնատար մեքենաներով տեղափոխել իրենց բակ։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Թալինի ոստիկանները պարզեցին այդ անձանց ինքնությունը և կարճ ժամանակում հայտնաբերեցին ոչ միայն նրանց, այլև գողոնն ու բեռնատարները։ Դեպքերի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։