|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Օրերս ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, ապօրինի անտառահատումների և փայտանյութի ապօրինի տեղափոխման դեմ պայքարի շրջանակում, օրինականությունը ստուգելու նպատակով Նոյեմբերյան համայնքի «Ջուջևանի ղաշ» կոչվող տարածքից բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել փայտանյութով բեռնված «ՈւԱԶ-469» ավտոմեքենա։ Մեքենայի 60-ամյա ուղևորը, որ Նոյեմբերյանի անտառտնտեսության Դովեղ անտառպետության անտառապահներից էր, համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, ձեռք է բերել իր հսկողության տակ գտնվող պահաբաժնից և տեղափոխում է Նոյեմբերյան քաղաք։
Հանգամանքները պարզվում են։
Նախապատրաստվում են նյութեր: