կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-23 18:40
Քաղաքական

Խնդրում եմ Աննա Հակոբյանին՝ կորոնավիրուսի կանխարգելման մասին բուկլետներ չբաժանել. Ա. Աշոտյան

Խնդրում եմ Աննա Հակոբյանին՝ կորոնավիրուսի կանխարգելման մասին բուկլետներ չբաժանել. Ա. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խնդրում եմ Աննա Հակոբյանին կորոնավիրուսի կանխարգելման մասին բուկլետներ չբաժանել, այն էլ՝ առանց ձեռնոց:
 
Հիշեք, որ անգամ ԿԲ-ն է շրջանառությունից հանում հին թղթադրամները՝ վիրուսի տարածումը թղթե կրիչների միջոցով սահմանափակելու համար:
 
Շնորհակալություն:
 
Հ.Գ. Խնդրում եմ գրառմանս տակ այլ բաներ չգրել»:
 
Անդրադառնալով Արմեն Աշոտյանի գրառմանը՝ Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը գրել է.

«Սիրելի ընկերներ,

Հղում անելով ՀՀ առողջապահության նախարարությանը տեղեկացնում եմ, որ բացօթյա տարածքներում դիմակ չի կարելի կրել, հատկապես երբ անձը չունի հազ կամ ջերմություն։

Ինչ վերաբերում է ձեռնոցներին, ապա մեզ մոտ կա ալկոգել և ՀՀ վարչապետի տիկինը ձեռքերն անընդհատ ախտահանում է։

Շնորհակալություն անհանգստության համար։ Առողջ եղեք»։