|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայաստանում գործող մշակութային կառույցները փակ դռներն այցելուների առջեւ բացել են վիրտուալ տիրույթում: Այս մասին հայտնում է կառավարության ֆեյսբուքյան էջը, որտեղ նաեւ տեսանյութ է հրապարակվել. հայտնում է Yerkir.am-ը։
«#Տանըմնա, #ԹանգարանըԿգաՏուն, #ՏնիցԹանգարան հեշթեգներով գործող մշակութային կառույցներն արագ ինքնակազմակերպվել են եւ իրենց փակ դռները բացել են արդեն վիրտուալ տիրույթում:
360 Stories կայքում հայկական մոտ 30 թանգարանով հնարավոր է շրջել, ցուցանմուշներին ծանոթանալ անգամ մեկնաբանություններ թողնել: կայքի այցելուների թիվն այս շրջանում մոտ 20 անգամ ավելացել է:
Օրինակ Ալեքսանդր Սպենդիարյանի տոն-թանգարանը առցանց կինոդիտումներ է կազմակերպում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.