կարևոր
3430 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-02 15:31
Աշխարհ

Էրդողանի և Նեթանյահուի պայքարը վիրտուալ տիրույթում

Էրդողանի և Նեթանյահուի պայքարը վիրտուալ տիրույթում

Այն բանից հետո, երբ Էրդողանը, ելույթ ունենալով Ռիզեում, հայտարարեց, որ «Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես Լիբիա եւ Ղարաբաղ», Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը կոչ արեց Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից: Նրա խոսքով՝ Թուրքիան միացել է «չարիքի իրանական առանցքին» պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման, լիբանանյան Հեզբոլլահի եւ Եմենում հուսիտների հետ միասին: Նա կոչ է արել Արեւմուտքին դատապարտել Էրդողանին, դադարեցնել «նրա ավերիչ գործունեությունը» եւ ընդգծել՝ «Թուրքիայի նախագահը Իսրայել ներխուժելու դեպքում կարող է կրկնել մահապտժի ենթարկված Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնի ճակատագիրը»: Այս կապակցությամբ The Jerusalem Post թերթը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել է․ «Կացը դիվանագետներին հրահանգել է շտապ կապի մեջ մտնել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ՝ կոչ անելով դատապարտել Թուրքիային եւ պահանջելով նրան հեռացնել տարածաշրջանային դաշինքից»:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ այս իրավիճակում երկու «կրիտիկական ուղղություն» է նշված։ Առաջին. Էրդողանը գիտակցաբար սրման է գնում Իսրայելի հետ, որպեսզի արգելափակի նրա ռազմական պոռթկումները Լիբանանի նկատմամբ։ Իսրայել զորք մտցնելու հնարավորության մասին նրա հայտարարությունը (նկատի ուներ միայն Գազայի հատվածը), բայց խաղաղապահների կարգավիճակով, նախկինում էլ էր հնչում։ Անկարան նաեւ իրեն առաջարկում է պաղեստինյան պետության անկախության երաշխավորի դերում։ Ընդ որում՝ Թուրքիայի սուր քննադատությունն Իսրայելի հասցեին հիմնված է ոչ միայն իսլամական համերաշխության սկզբունքների վրա։ Անկարան լավ է հիշում՝ երբեմնի Պաղեստինը եղել է Օսմանյան կայսրության կազմում եւ կարծում է, որ այն այժմ էլ մտնում է նրա քաղաքական եւ աշխարհաքղաքական շահերի արեալի մեջ։ Ուստի Անկարայի շփումները պաղեստինյան այնպիսի խմբավորումների հետ, ինչպիսիք են ՀԱՄԱՍ-ը եւ ՖԱԹՀ-ը, ինչպես նաեւ նրա հարաբերությունները Ռամալլայի հետ, գնահատում են որպես ժամանակակից պայմաններում այդ գործընթացների շարունակություն։ Ուստի Թուրքիայի բացասական արձագանքը Գազայում Իսրայելի պատերազմին բացատրելի է, թեեւ նրա շահերը դուրս են բերվել ԱՄՆ-Իսրայել-արաբական երկրներ ձեւաչափով կարգավորման շուրջ բանկցությունների փակագծերից։ Բայց արդյո՞ք Թուրքիան պատրաստ է իր զորքերը մտցնել Պաղեստինյան ինքնավարություն կամ Գազայի հատված, ավելի շատ հռետորական հարց է, տեսական խոշտանգում է իրավիճակ ներթափանցելու համար՝ հույս դնելով Իսրայելի վրա Վաշինգտոնի կամ արեւմտյան այլ մայրաքաղաքների ճնշման վրա: Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ ուղղակի ռազմական էսկալացիայի գործոնը քիչ հավանական է։

Երկրորդ ուղղությունը կապված է Էրդողանի հայտարրությանը Իսրայելի արձագանքի հետ։ Ակնհայտ է Թել Ավիվի՝ ՆԱՏՕ-ի ձեւաչափով թուրքական «խաղաքարտը» խաղարկելու փորձը՝ առաջ քաշելով այն թեզը, որ Թուրքիան շեղվում է Վաշինգտոնի Մերձավոր գործընկերոջ եւ դաշնակցի հետ ռազմական հակամարտության ուղղությամբ։ Եթե դա այդպես է, ապա ԱՄՆ-ն պետք է դուրս գա Թուրքիա՝ Իսրայելի հետ նրա վիրտուալ սկանդալը տեղայնացնելու նպատակով, ինչը կապված է նրա՝ Պաղեստինյան կարգավորման խաղաղարար գործընթացում ընդգրկվելու հետ։ Այդ ժամանակ դա կնշանակի Էրդողանի դիվանագիտական հաղթանակը, որին իսրայելական սպառնալիքների դեմ պաղեստինցիների աջակցության ֆոնին հաջողվում է բարձրացնել Թուրքիայի տարածաշրջանային կարգավիճակը։

Այս իմաստով, Նեթանյահուի հետ պայքարելու Էրդողանի վճռականության ցուցադրումը նշան է այն բանի, որ «Արեւմուտքի միասնությունը», որին Իսրայելը քաղաքական առումով իրեն դասում է, այլեւս գոյություն չունի, եւ Թուրքիային ոչ ոք չի վտարի ՆԱՏՕ-ից, բացառությամբ Այլանսի միայն որոշ երկրների: Այսպես, առայժմ միայն հոլանդացի ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Գերտ Վիլդերսը կոչ է արել «Թուրքիային վտարել ՆԱՏՕ-ից»։

Այսպիսով, Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ սկանդալում նշված երկու ուղղությունները զարգանում են բացառապես վիրտուալ տարածքում։ Ինչպես թուրքական զորքերի մուտքը Գազա, այնպես էլ Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելը ավելի շատ խոսակցությւններ եւ սպառնալիքներ են, որպեսզի ինչ-որ կերպ խրատեն Թուրքիային, որը ձգտում է առանձնանալ պաղեստինյան կագավորման գրեթե յուրաքանչյուր հարցով: Էրդողանը հանդես է գալիս պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման օգտին՝ ստեղծելով անկախ պաղեստինյան պետություն, որի մայրաքաղաքն Արեւելյան Երուսաղեմն է՝ 1967 թ-ի սահմաններում: Նեթանյահուն հերքում է «երկու պետությունների» գաղափարը։ Բայց երբ լարվածությունը լիբանանա-իսրայելական սահմանին նվազի, Էրդողանը կասի, որ ինքը դրանով է զբաղվել։ Եվ նա հավանաբար ճիշտ կլինի։

 

 

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի