|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Վրաստանի կառավարության որոշմամբ, մարտի 18-ից արգելվում է երթուղային տաքսիներով տեղաշարժը: Այս մասին կառավարությունում անցկացված կորոնավիրուսի հետ կապված միջգերատեսչական համակարգող խորհրդի հատուկ մամլո ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Գախարիայի պարզաբանմամբ, կգործեն միայն ավտոբուսները և մետրոն, որոնք պարտադիր կարգով պետք է ախտահանվեն օրական կտրվածքով: Ինչ վերաբերում է երթուղային տաքսիներին, այստեղ մարդիկ իրար ավելի մոտ են նստում, ինչը կարող է նպաստել վիրուսի տարածմանը. հայտնում է aliq.ge կայքը:
«Այսօր փաստացի անցնում ենք վիրուսի տարածման փուլին, ինչը նշանակում է, որ վարակվածների քանակն ավելանալու է: Էպիդեմիայի կասեցման փուլից անցնում ենք տարածման փուլ:
Հիշեցնենք, այսօրվա դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 34 դեպք, կարանտինային գոտում գտնվող քաղաքացիների թիվը զգալիորեն աճել է և կազմում է 1008: Ստացիոնար վերահսկողության տակ է 64 մարդ: