կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-01 10:33
Հասարակություն

Աջ ղեկ մեքենաների ներմուծումն արգելվեց

Աջ ղեկ մեքենաների ներմուծումն արգելվեց

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագիծը: Դեմ քվեարկեցին «Ելք» ու «Ծառուկյան» խմբակցությունները։ Նախագիծն ընդունվեց ձայների կողմ 61, դեմ 33 ձայների հարաբերակցությամբ:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ՀՀ տարածք մինչև Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 877 որոշման մեջ լրացում կատարելու և աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող երկրների ցանկում համապատասխան լրացում կատարելը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատճառաբանմամբ արգելքը դրվում է, քանի որ Հայաստանում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգավոր է: Ըստ նախարարության՝ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդն ունի սահմանափակ տեսանելիություն: