|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
EHANG չինական կազմակերպությունը նոր անօդաչու թռչող տաքսիներ է արտադրում ԱՄԷ-ի համար։ Հուլիսի 1-ից տրանսպորտային այս նոր համակարգը կգործարկի, գրում է «L'Express.fr»-ը։
Չինական կազմակերպությունը մասնագիտացած է անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ։ EHANG-ը արդեն փորձարկել է վերոնշյալ տաքսիների առաջին տասնյակը։ Անօդաչու թռչող տաքսիները կունենան 100կմ/ժ արագություն, 6 մետր երկարություն և կկարողանան տեղափոխել մեկ վայրից մյուսը 260կգ։ Նախատեսվում են դասընթացներ օգտագործողների համար, տաքսին հնարավոր կլինի պատվիրել սմարթֆոնի միջոցով։