Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող՝ ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան հաստատել է Իրաքում իր ռազմաբազայի նոր հրետակոծության փաստը, որի հետևանքով տուժել է 5 մարդ. տեղեկացնում է yerkir.am-ը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով:
«Կոալիցիան հաստատում է, որ մարտի 14-ին՝ 10:51-ին, առնվազն 25 107 միլիմետրանոց հրթիռ է ընկել իրաքյան Թաջի ճամբարի վրա, որտեղ տեղակայված են կոալիցիայի զորքերը: Կոալիցիայի 3 զինծառայող և 2 իրաքցի վիրավոր են»,- թվիթերյան իր էջում հայտնել է կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Մայլս Քեգինսը:
Իր հերթին, Իրաքում համատեղ ռազմական գործողությունների հրամանատարության ներկայացուցիչ գեներալ Թահսին ալ Հաֆաջին Իրաքի լրատվական գործակալությանը հայտնել է, որ Թաջի ռազմակայանի ուղղությամբ արձակվել է 33 ռեակտիվ արկ: Նա նաև ընդգծել է, որ ամերիկյան զորքերը չեն կարող պատասխան տալ հարձակմանը առանց իրաքյան բանակի հրամանատարության թույլտվության:
Սա Թաջի ռազմաբազայի երկրորդ հրետակոծությունն է մեկ շաբաթվա ընթացքում: Նախորդի ժամանակ զոհվել էին 2 ամերիկացի և 1 բրիտանացի զինծառայողներ: Հրետակոծության պատասխանատվությունը ԱՄՆ-ը դրել էր Իրաքի շիա խմբավորումների վրա: