Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ֆաթհ» կոալիցիայի առաջնորդ Հադի ալ Ամիրին ասել է, որ 2022 թվականին Իրաքում ամերիկյան, ֆրանսիական կամ թուրքական զորքեր չեն լինի:
Հադի ալ Ամիրին Shafaq News կայքին ասել է. «Մինչև 2021 թվականի դեկտեմբերի վերջն այդ բոլոր ուժերը կլքեն Իրաքը: Իրաքը և ԱՄՆ-ը պայմանավորվել են, որ բոլոր մարտական ստորաբաժանումները կլքեն երկիրը մինչև այս տարեվերջ»:
Ի պատասխան Էմանուել Մակրոնի, որը վերջերս Բաղդադ կատարած այցի ժամանակ ասել է, որ, չնայած ամերիկացիների դուրսբերմանը, ֆրանսիական զորքերը կմնան Իրաքում՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար, ալ Ամիրին ասել է, որ հարցը կլուծեն իրաքցիները, և Ֆրանսիայի նախագահը չի կարող որոշում կայացնել դրա մասին:
«Երբ օտարերկրյա ուժերը հեռանան Իրաքից, զինվորականներն ու անվտանգության ուժերը միասին կկազմեն Իրաքի կառավարությունը»,– նշել է նա։