կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-14 15:02
Հասարակություն

ՀՀ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ

ՀՀ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ

Հանրապետության նախագահը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենն այս տարվա փետրվարին Մյունխենում տեղի ունեցած իրենց հանդիպումից հետո կրկին անդրադարձել են աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակին, դրա հնարավոր հետևանքներին, զարգացման միտումներին, ինչպես նաև՝ վարակի կանխարգելմանը և բուժմանն ուղղված միջոցառումներին: Երեկ ուշ երեկոյան նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ. տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից:

Նրանք համակարծիք են եղել, որ նոր կորոնավիրուսի վարակի տարածումը հնարավորինս արագ հսկողության տակ վերցնելու միջոցառումների արդյունավետության մեծացման համար պահանջվում է պետությունների իշխանությունների և բնակչության կողմից խնդրի լրջության գիտակցում, ինքնակազմակերպման, կարգապահության, պատասխանատվության բարձր մշակույթ: