Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը վերջին երկու օրերի հիմնական կարեւոր քաղաքական իրադարձությունն է, եւ, ինչպես կանխատեսում էին մասնագետները, գործող իշխանություններն այն դարձրել են իրենց քաղաքական դիրքերն ամրացնելու հերթական հնարավորություն, եւ յուրաքանչյուր ելույթ իրենից ներկայացնում է հերթական քաղաքական հայտարարությունը։ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Վայքում ուշագրավ հայտարարություն էր արել՝ ասելով․ «Մենք մեր բոլոր միջազգային գործընկերներին հարգում ենք՝ եվրոպական կառույցներին, ԵՄ կառույցներին, ԵԽ կառույցներին, ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի կառույցներին, ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կառույցներին:
Բայց այդ կառույցներից որեւէ մեկն ավելի բարձր չէ՝ քան մեր ժողովուրդը, եւ չի կարող լինել: Եթե մեր ժողովուրդը մի բան որոշի, ես ոչ մի օտարերկրյա կառույցի թույլ չեմ տա՝ մտքներով անցնի, լեզուները պտտվի ու ասի, որ մեր ժողովուրդը սխալ է որոշել: Եթե ժողովուրդը որոշել է, ուրեմն աշխարհում չկա մի ուժ, որ դա դնի կասկածի տակ ու քննարկի»։
Բանն այն է, որ, մեր տեղեկություններով՝ Բրյուսել կատարած իր վերջին այցի ժամանակ եվրոպական ներկայացուցիչները շատ կոշտ են վերաբերվել հանրաքվեի հակասահմանադրականության հետ կապված գործողություններին եւ Նիկոլ Փաշինյանին շատ կոշտ հիշեցրել են, որ դրա վերաբերյալ չկա անգամ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը:
Եվ Փաշինյանի ելույթը պարզապես խոստովանություն էր, որ դրսում լուրջ խնդիր կա՝ հանրաքվեի հետ կապված, ուստի ինքն ամեն ինչ անում է, որ դա վերագրի ժողովրդին»,- գրում է թերթը: