Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երեկ խորհրդարանական եռյակի` ԲՀԿ, ՀԱԿ և«Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները 44 պատգամավորական ստորագրություններ են հավաքել և խորհրդարանի քառօրյայի օրակարգ են մտցրել հայտարարության և որոշման նախագիծ:
Հայտարարությունը վերաբերում է ՀՀ-ում առաջացած կառավարման ճգնաժամին: Հայտարարության հեղինակները կառավարման ճգնաժամը բացատրում են կոռուպցիայով և մենաշնորհներով, աղքատության բարձր մակարդակով և արտագաղթով, ընտրական համակարգի նկատմամբ առկա անվստահությամբ և որպես դրա հետևանք` իշխանության լեգիտիմության կորստով և բազմաթիվ այլ հանգամանքներով, որոնց մասին խոսվում է անկախ Հայաստանի գոյության գրեթե ողջ ընթացքում: Այն, որ իշխանությունների, կառավարիչների գործունեությունն այդ ամբողջժամանակահատվածում չի բավարարել հասարակության սպասելիքները, ակնհայտ է, և այդիմաստով, իհարկե, կարելի է ստեղծված իրավիճակը բնորոշել` որպես կառավարման ճգնաժամ: Բայց այդ ճգնաժամին գործնական դրսևորում հաղորդելու կառավարման ճգնաժամը ավելի առարկայական դարձնելու համար ընդդիմության կողմից լավագույն քայլը կլինի այն, եթե եռյակի պատգամավորները միաժամանակ վայր դնեն իրենց պատգամավորական մանդատները՝ առաջացնելով սահմանադրական և խորհրդարանական ճգնաժամ: Ճգնաժամ այն իմաստով որ ոչ ԱԺ կանոնակարգ-օրենքը, և ոչ էլ
ՀՀ Սահմանադրությունը չեն նախատեսում լուծումներ, երբ խորհրդարանի մի քանի խմբակցությունների անդամ պատգամավորներ հրաժարվում են մանդատներից, և հնարավորություն չկա նրանց փոխարինել նոր պատգամավորներով: Այս իրավիճակում իշխանությունը ստիպված պետք է գնա ոչ ստանդարտ լուծումների, մասնավորապես` խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրությունների կազմակերպման, որն ընդդիմությունը կարող է օգտագործել իր հաղթանակն ամրագրելու համար»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: