կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-09 13:03
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե մենք իշխանություն լինենք և Հայաստանում քաղաքացուն հայհոյեն՝ կմտահոգվենք․ Էդմոն Մարուքյանը՝ Սիսակ Գաբրիելյանին

Եթե իշխանության ներկայացուցիչը կարծում է, որ նորմալ է, որ հայհոյում են մարդկանց, դա շատ լուրջ մտագության տեղիք է տալիս՝ ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ ճեպազրույցների ժամաին արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը հայտարարությանը, որը ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ էր տվել «դուրս գալ ֆեյսբուքից և տեսնել, որ այս երկրում ոչ միայն ֆեյքերն իրենց չեն սիրում, այլև իրական քաղաքացիները»։

«Եթե մենք լինենք իշխանություն և Հայաստանում որևէ քաղաքացու հայհոյելիս լինեն, մենք հետևություններ կանենք և կմտահոգվենք դրա համար։ Եթե տենց հագիստ ռեժիմով, հպարտությամբ ասվում է, որ դուրս եկեք փողոց՝ բոլորը հայհոյում են, կարծում եմ, դա շատ սխալ է»,-ասաց Մարուքյանը։

Նա նկատեց, որ բացի իշխանությանը վստահողներից կան նաև այլ մարդիկ, ովքեր ինչ-որ բաների հետ համաձայն չեն, և ընդդիմությունը այդ մարդկանց է ներկայացնում։

ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը մտահոգություն հայտնեց, որ ատելության այդ մթնոլորտը ստեղծվում է նաև իշխանության մասնացությամբ։ Ինքը այն քիչ քաղաքկան գործիչներից է, ֆեյսբուքում շատ ժամանակ չի անցկացնում, բայց դրանից դուրս՝ խոսելով մարդկանց հետ, համոզվել է, որ շատերը հաճախ ֆեյսբուքում լռում են, որ լուտանք չտեղա իրենց վրա։

«Նման հայտարարություններից առաջ լավ կլինի՝ մեր իշխանական գործընկերները մտածեն, թե ինչ մթնոլորտ է տիրում երկրում և ինչպես է մեզ մոտ այլակարծությունը, տարբերվող կարծիքը ուղղակի ոչնչացվում, քարկոծվում, ջախջախվում անընդունելի ձևաչափերով։ Կարծում եմ, դա՛ պետք է լինի իշխանական իմ գործընկերների մտահոգությունը, քան թե՝ ինչ են ասում ընդդիմադիրներին»,-նկատեց Մանե Թանդիլյանը։

Էդմոն Մարուքյանը հիշեց ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի միտքը, որ իշխանությանը և ընդդիմությանը պետք չէ սիրել, ուղղակի պետք է վստահել կամ չվստահել, աջակցել կամ չաջակցել։

«Մարդիկ մի օրում ինչ-որ մեկին դարձնում են հերոս և այդ նույն մարդիկ մի օրում նրանց դարձնում են ազգի դավաճան։ Հետևաբար, այդ թրենդներին եթե հետևենք՝ սիրում են-չեն սիրում, դուրս կգանք ողջամտության սահմաններից»,-ասաց Էդմոն Մարուքյանը։

Ավելի վաղ Yerkir.amհայտնել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հայտարարության մասին՝ որով ընդդիմադիրներին խորհուրդ էր տվել դուրս գալ ֆեյսբուքից և տեսնել, որ այս երկրում ոչ միայն ֆեյքերն իրենց չեն սիրում, այլև իրական քաղաքացիները։

Մանրամասն՝ տեսանյութում․