|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն այսօր հայտարարեց, թե ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը մոլորեցնում է հանրությանը:
«Նույն Սիսակ Գաբրիելյանը ո՛չ բարոյական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ իրավական հենք չունի՝ որոշելու, թե ես՝ որպես պատգամավոր, իմ ռեսուրսներն ինչպես եմ օգտագործում»,- ասաց պատգամավորը:
Լիլիթ Գալստյանն էլ Սիսակ Գաբրիելյանին կոչ արեց «ջենթլմեն լինել»:
«Երբ երկուշաբթի օրը արտահերթ նիստ գումարեցինք, ես ասացի՝ դաս ունեմ, գնում եմ դասի, կարելի էր մի քիչ մարդկայնորեն, ջենթլմենական հարաբերությամբ մանրախնդրությունը չբերել այս ամբիոն»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը: