Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
2015-2019 թվականներին զենքի վաճառքի համաշխարհային ցուցանիշը նախորդ հնգամյակի համեմատ աճել է 5.5%-ով, այս ցուցանիշով ամենամեծ աճը գրանցել են ԱՄՆ-ն և Ֆրանսիան. գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Համաշխարհային խնդիրների ուսումնասիրման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի հայտարարությանը հղումով. հայտնում է Yerkir.am-ը:
Նշվում է՝ զենքի արտահանման մասշտաբներով երկրների առաջատար հնգյակում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան և Չինաստանը: Միաժամանակ հավելվում է՝ ի համեմատ 2010-2014 թվականների՝ ԱՄՆ-ն գրանցել է զենքի վաճառքի 23% աճ, իսկ Ֆրանսիան` 72%: Ինչ վերաբերում է ուսական զենքի արտահանմանը, ապա այն անկում է ապրել 18%-ով:
«Ռուսական զենքի մատակարարման նվազեցումը Հնդկաստանին պատճառ է դարձել ռուսական զենքի արտահանման մասշտաբի կտրուկ անկման (Հնդկաստանը ռուսական զենքի հիմնական գնորդն է,-խմբ.): Ռուսական զենքի արտահանման աճը դեպի Եգիպտոս և Իրաք չի կարողացել փոխհատուցել 2015-2019 թվականների զենքի արտահանման ընդհանուր անկումը»,-նշել է Համաշխարհային խնդիրների ուսումնասիրման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի զինամթերքի և ռազմական ծախսերի գծով փորձագետ Ալեքսանդրա Կուիմովան: