|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱՄՆ Տեխաս նահանգից սենատոր Թեդ Քրուզը կամավոր անցել է երկշաբաթյա կարանտինի՝ Մերիլենդում կայացած կոնֆերանսի ժամանակ կորոնավիրուսով վարակվածի հետ շփման պատճառով: Նա այս մասին գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում. հայտնում է Yerkir.am-ը:
Քաղաքական գործիչը բացատրում է՝ Ֆորտ-Վաշինգտոնում փետրվարի 26-29-ին կայացած միջողցառման ընթացքում ինքը ձեռքով բարևել է և զրուցել վարակակրի հետ։
Նշենք՝ Թեդ Քրուզն ու Ռոբերտ Մենենդեսն այն սենատորներն էին, ովքեր հեղինակել էին Հայոց ցեղասպանությունը դատապարտող թիվ 150 բանաձևը: Սենատը դեկտեմբերի 12-ին միաձայն քվեարկությամբ հաստատել էր այն:
Հիշեցնենք՝ այս պահի դրությամբ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված է 554 մարդ: Վարակման դեպքեր են գրանցվել 33 նահանգներում։ Ընդհանուր առմամբ՝ մահացել է 21 մարդ, որից 18-ը՝ Վաշինգտոն նահանգում։
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին: