կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-14 16:42
Աշխարհ

Կարանտինում գտնվող ամերիկացիներին զուգարանի թուղթն այլևս չի հետաքրքրում, հիմա էլ` խմորիչ ու թրիմերներ. Business Insider

Կարանտինում գտնվող ամերիկացիներին զուգարանի թուղթն այլևս չի հետաքրքրում, հիմա էլ` խմորիչ ու թրիմերներ. Business Insider

Արդեն մի քանի շաբաթ տևող կարանտինում գտնվող ամերիկացիները դադարել են զանգվածաբար զուգարանի թուղթ, ախտահանիչներ գնել, հիմա էլ ուշադրությունը սևեռել են մազերի խնամքի միջոցներին. ըստ yerkir.am-ի` գրում է ամերիկյան Business Insider պարբերականը:

«Մարդիկ մազերը կտրելու կարիք են արդեն զգում, այդ պատճառով աճում է ներկերի ու մազերը կտրելու էլեկտրական սարքերի` թրիմերների պահանջարկը»,- պարզաբանել է Walmart խանութների ցանցի գլխավոր տնօրեն Դագ Մաքմիլոնը:

Նրա խոսքով` ապրիլի առաջին երկու շաբաթում թրիմերների վաճառքն աճել է 166 տոկոսով, մազի ներկերինը` 23 տոկոսով` նախորդ տարվա ապրիլի համեմատ:

Ինքնամեկուսացված ամերիկացիների շրջանում մեծ պահանջարկ են վայելում նաև խոհարարական կայքերն ու բլոգները: Կերակուրների պատրաստման խորհուրդներ է հրապարակում նույնիսկ հեղինակավոր The New York Times-ը: Թխվածքներ թխելու համար անհրաժեշտ խմորիչների վաճառքը, նախորդ տարվա մարտի համեմատ, աճել է 64 տոկոսով:

Մասնագետների կարծիքով` սպառողական այսպիսի սովորությունները կարող են նորմ դառնալ, եթե համավարակը երկար տևի: