|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արթուր Վանեցյանին ուղղված իր մեղադրանքների մասին ԱԺ պատգամավոր Հրաչ Հակոբյանն ասում է, որ հանրությունը պետք է իմանա, որ կան նաեւ այսպիսի հարցեր։
Կան նաեւ մի շարք այլ հարցեր, որոնց մասին հանրությունը նույնպես պետք է իմանա․
– Իսկ կարո՞ղ է պատահել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել սիգարետների մաքսանենգությունից
– Իսկ կարո՞ղ է պատահել, որ Հրաչի սիգարետները իսկի էլ Հրաչինը չեն, այլ նրա շատ մոտիկ բարեկամինը
– Իսկ կարո՞ղ է այնքան անմեղսունակ եք ու չգիտեք, որ ռուսական ԱԻՆ-ի ինքնաթիռի վրա ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներ կան եւ նույն օրը ձեր մաքսանենգության մասին տեղյակ կլինեն Լուբյանկայում ու նաեւ Կրեմլում։
– Իսկ կարո՞ղ է այնքան անմեղսունակ եք, որ չեք հասկանում, թե ԱԻՆ-ի ինքնաթիռը պարզապես ծուղակ է, եւ այս մակարդակի կոմպրոմատը կարող է օգտագործվի ընդհուպ մինչեւ ղարաբաղյան կարգավորման փաստաթուղթ ստորագրել ստիպելը։
– Իսկ կարո՞ղ է այնքան ագահ եք, որ ձեր հանցավոր գործարքների համար պատրաստ եք վտանգել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը»: