|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Թեհրանի մէջ «Քորոնա» վարակի առաջին զոհը գրանցուեցաւ։ Այս մասին «Արեւելք» տեղեկութիւն ստացաւ Թեհրանի իր աղբիւրէն։
«Արեւելք»-ի աղբիւրին համաձայն՝ մահացողը հայուհի մըն է ՝ Էլսիկ Մասիհի անունով. ան 85 տարեկան է, եւ շաբաթ մը առաջ փոխադրուած է հիւանդանոց։
Կը նշուի նաեւ, որ հայուհին շուրջ շաբաթ մը առաջ փոխադրուած էր Թեհրանի «Մասիհ Դանեշւար» հիւանդանոց, որ կը համարուի «Քորոնա» վարակէն բուժուելու գլխաւոր հիւանդանոցներէն մին։