|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Իրատես de facto»-ն գրում է. «ՏՄՊՊՀ-ն տուգանել է «Նատալի Ֆարմ» ընկերությանը գերիշխող դիրքի չարաշահման համար: Այն, որ առողջապահության, մասնավորապես դեղերի ոլորտում հսկայական խախտումներ կան, ակնհայտ է շատ վաղուց, անորակ դեղերից սկսած մինչև գնային վայրիվերումներ: Սակայն պարզից էլ պարզ է, որ այս ոլորտը ևս որոշ անձանց «տիրույթում» է, ու դժվար թե իշխանությունը ցանկանա դրանց տերերի հետ խնդիրներ ունենալ: Պարզապես նոր վարչապետը առայժմ «թվեր» ցույց տալու և մենաշնորհի դեմ «պայքարելու» խնդիր ունի:
Բիզնեսում «հավասար պայմանների» առաջին ծիծեռնակը դարձավ Սամվել Ալեքսանյանը, որն իրեն հասանելիք գումարը «բաշխեց» Հովիկ Աբրահամյանի սկսած գործին: Պատգամավոր-գործարարը հավանաբար գիտեր գլխի գալիքը, դրա համար էլ վերջերս ընկճախտի մեջ էր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։