Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄՆ-ի հեռացող նախագահ Բարաք Օբաման պետք է շատ ավելի շուտ խստացներ պատժամիջոցների ռեժիմը Ռուսաստանի նկատմամբ, որը գլոբալ սպառնալիք է ներկայացնում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը՝ պատասխանելով CNN-ի հեռուստադիտողների հարցերին:
«Կարծում եմ՝ մեր նախագահը չափազանց ուշ պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ: Դա պետք էր անել ավելի շուտ»,- նշել է հանրապետականը: Նա նաեւ Մոսկվային մեղադրել Է այն բանում, որ նա «գլոբալ սպառնալիք է ներկայացնում ամբողջ աշխարհի համար», եւ հանդես է եկել Մոսկվայի հետ առճակատումն ակտիվացնելու օգտին:
«Կարծում եմ, որ մենք պետք է ավելի ակտիվ լինենք Ռուսաստանի հետ առճակատման հարցում: Ես կարծում եմ, որ ռուսներն իրոք միջամտել են մեր ընտրությունների ընթացքին եւ այդ կերպ ազդել դրանց վրա»,- ասել է Ռայանը: Նա ՌԴ-ի ղեկավարությանը մեղադրել Է այն բանում, որ նա «փորձում Է խանգարել մեր շահերին», հաղորդել է ՏԱՍՍ-ը: