|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Իսրայելական ուժերի կողմից Լիբանանի «Հեզբոլլահի» առաջնորդ Սեյեդ Հասան Նասրալլայի սպանության ֆոնին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը շաբաթ օրը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հեռախոսազրուցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին, և որ ԱՄՆ-ը «հանձնառու է զսպել Իրանին և նրա հովանավորյալներին»,- հայտնում է Պենտագոնը։
Օսթինն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները «նախկինի պես պատրաստ է տարածաշրջանում պաշտպանել իր ուժերը»:
Հատկանշական է, որ Պենտագոնի հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Լիբանանում հրադադարի մասին, ինչին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմիցս կոչ է արել։