Հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման վերաբերյալ հրամանը ստորագրելուց հետո Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան այցով ժամանել է Թուրքիայի Ինջիրլիքում գտնվող ամերիկյան ռազմակայան, որը մոտ 60 մղոն հեռու է սիրիական սահմանից:
Ամերիկացի զինվորներին պաշտպանության նախարարը հայտնել է, որ «Patriot երկու մարտկոցը պետք է օգնի Թուրքիային Սիրիայից եկող սպառնալիքների դեմ պայքարում». հայտնում է mignews.com-ը:
Այսօր Պանետան հրամայել է երկու մարտկոց Patriot ուղարկել Թուրքիա, նաեւ` մոտ 400 ամերիկացի զինծառայողներ: Patriot-ները լինելու են ՆԱՏՕ-ի հրամանատարության հսկողության տակ: