|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Իսրայելը չի աջակցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում. այսպիսի հայտարարություն է արել Կնեսետի պատգամավոր Շլոմո Կարխին «Լիկուդ» խմբակցությունից՝ ի պատասխան Ուկրաինայի առաջնորդի՝ օգնության խնդրանքին։
«Զելենսկիի ելույթը վկայում է այն ամենի մասին, ինչ մենք ասում էինք ի սկզբանե. Բենեթը (Իսրայելի վարչապետը) և Լապիդը (Իսրայելի արտաքին գործերի նախարարը) Իսրայելին ներքաշել են ուրիշի պատերազմի մեջ։ Ուկրաինացի առաջնորդի նկատմամբ համակրանք կա, բայց Հոլոքոստի օգտագործումն անընդունելի է: Եվ Ուկրաինայի նախագահը, որը ՄԱԿ-ում տասնյակ անգամներ մեզ դեմ է քվեարկել, նույնպես վերջինն է, ով կարող է մեզ քարոզել»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։
Վլադիմիր Զելենսկի ելույթը Կնեսետում տեղի է ունեցել մարտի 20-ի գիշերը։ Այնտեղ նա խնդրել է հրեաներից իր համաքաղաքացիների հետ վարվել այնպես, ինչպես ուկրաինացիները վարվել են հրեաների հետ անցյալ դարում. նշում է Nation News-ը։ Իսրայելի խորհրդարանի մեկ այլ պատգամավոր՝ Սիմչ Ռոթմանը նշել է, որ Զելենսկին իր ելույթում Ուկրաինայում տեղի ունեցողը համեմատել է Հոլոքոստի հետ։