|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից Yerkir.am-ին հայտնում են, որ Հայաստանի սահմանամերձ բժշկական հաստատություններից մեկից շտապօգնությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել 33 շաբաթական հղիություն ունեցող 34-ամյա կին: Կինը եղել է մթագնած գիտակցությամբ, ծայրահեղ ծանր վիճակում, հարազատների նկարագրմամբ 10 օր շարունակ բուժվել է երկկողմանի թոքաբորբից:
Վերակենդանացման բաժանմունքում անմիջապես կատարվել է անցում արհեստական շնչառական ապարատի: Ընդգրկվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ծննդատան բժիշկներն` իրականացնելով կեսարյան հատում: Երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, ունեցել է ներարգանդային թոքաբորբ, միացվել է շնչառական ապարատի:
Հետազոտության արդյունքում մոր մոտ հաստատվել է երկկողմանի ծանրագույն սուբտոտալ թոքաբորբ և մեծահասակների Ռեսպիրատոր Դիստրես համախտանիշ: 34-ամյա կինը, վերակենդանացման բաժանմունքում անցկացնելով երկու շաբաթ, լավացմամբ դուրս է գրվել և այժմ երեխայի հետ միասին գտնվում է ծննդատանը: