Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2020-03-03 12:36
Հասարակություն

Նարգիլեի օգտագործման ժամանակ նպաստավոր պայմաններ են ստեղծված կորոնավիրուսով վարակման համար. ԱՆ

Նարգիլեի օգտագործման ժամանակ նպաստավոր պայմաններ են ստեղծված կորոնավիրուսով վարակման համար. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել`տեղեկացնելով, որ նարգիլեի օգտագործման ժամանակ նպաստավոր պայմաններ են ստեղծված կորոնավիրուսով վարակման համար. հայտնում է Yerkir.am-ը: 

Նա նշել է. «Հաշվի առնելով, որ նարգիլեի օգտագործման ժամանակ նպաստավոր պայմաններ են ստեղծված կորոնավիրուսով վարակման համար, տարբեր երկրներ արգելում են նարգիլեի օգտագործումը հանրային վայրերում վիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Այդ պատճառով զերծ մնացեք նարգիլեի օգտագործումից հի՛մա և այսուհետ»։

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Այս պահին Հայաստանում 1 հաստատված կորոնավիրուսակիր կա, ով Թեհրանից է ժամանել: Նա և իր հետ օդանավով ՀՀ եկած մնացյալ ուղևորները այս պահին կարանտինում են՝ Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում: