կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-12 14:58
Աշխարհ

Հայաստանի ու Արցախի համար նպաստավոր որոշումներ՝ ԱՄՆ-ի Սենատի հանձնաժողովում

Հայաստանի ու Արցախի համար նպաստավոր որոշումներ՝ ԱՄՆ-ի Սենատի հանձնաժողովում

Աղբյուրը՝ arfd.am

Հայ Դատի հանձնախմբից տեղեկացնում են, որ Միացյալ նահանգների Սենատի՝ Հատկացումների հանձնաժողովը վավերացրել է 2018 թ. արտաքին օժանդակության հետ կապված մի շարք որոշումներ, որոնք նպաստավոր են Հայաստանի ու Արցախի համար։

Որոշումներից մեկի համաձայն՝ Հայաստանին տրամադրվող օժանդակությունը կկազմի 20.7 միլիոն դոլար։

Հանձնաժողովի որոշմամբ՝ Թուրքիային եւ Ադրբեջանին սպառազինություն վաճառելու սահմանափակումներ պետք է պարտադրել։ Շեշտվում է նաեւ Արցախի իշխանություններին ուղղակի օժանդակություն ցուցաբերելու կարեւորությունը։

Հիշեցնենք, որ մինչ այդ, նախագահ Թրամփի առաջարկով, Հայաստանին հատկացվող օժանդակությունը պետք է կազմեր 7 մլն դոլար։