կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-11 03:43
Հասարակություն

Պարադոքս, էն էլ ինչպիսի

Պարադոքս, էն էլ ինչպիսի

Իշխանություններն արդեն քանի օր է` մեղադրում են «Ժառանգությանը» ինչ-որ կենտրոններից ղեկավարվելու մեջ: Անգամ չեն թաքցնում իրենց կարծիքն այն մասին, որ մարտի 3-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցածը լավ կազմակերպված սադրանք էր` հրահրված այդ (ինչ-ինչ) կենտրոնների կողմից:

 

Բնական հարց է առաջանում` բա էս իշխանությունն ապրելու իրավունք ունի՞: Ուրեմն ինչ-ինչ կենտրոններ, որոնց հույսը Հայաստանում «Ժառանգության» մի քանի հոգանոց խմբակցությունն է, կարողանում են բնակչության եւ ոստիկանության միջև այսպիսի բախումներ հրահրե՞լ: Մեռնեինք լավ չէ՞ր:

 

Բայց ինչո՞ւ ենք զարմանում, երբ ամբողջ երկիրն է կառավարվում ինչ-ինչ կենտրոնների կողմից: Հենց իշխանությունները: Կարո՞ղ է մեկնումեկն ինձ բացատրել, թե ինչո՞ւ են օրենքում մի տառ փոխելու համար փաթեթն առած ընկնում եվրոպացիների դռները: Երևի կասեն` այդպես է կարգը, մենք պարտավորություններ ունենք եւ էլի նման բաներ: Ոչ, սիրելիներս, դա այնքան էլ այդպես չէ: Նախապես ձեզ հրահանգում են, դուք օրենք փոփոխում եք` ըստ այդ հրահանգի եւ հետո վազում նրանց մոտ` տեսեք ճի՞շտ ենք արել:

 

Եթե ձեզ վաղը ստիպեն ԱԺ-ում համասեռամոլների ֆրակցիա ձևավորել, դուք չեք կարող ընդդիմանալ: Ուրեմն էլ ի՞նչ երեսով եք «Ժառանգությանը» մեղադրում Յովանովիչի հրահանգներին ենթարկվելու մեջ: Արդար չի: «Ժառանգության» երեսը լվացող չկա, բայց նախ տեսեք սեփական աչքի գերանը:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ