կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-15 15:58
Տարածաշրջան

Թուրքիայում սպանվել է ՔԲԿ ազդեցիկ անդամներից մեկը

Թուրքիայում սպանվել է ՔԲԿ ազդեցիկ անդամներից մեկը

Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգում սպանվել է Քուրդիստանի բանվորական կուսակցության կին զինյալ Հուլյա Էրօղլուն (Գյուլբահար կեղծանունով հայտնի զինյալը):  

Ըստ Akşam-ի՝ երկրի ամենավտանգավոր «ահաբեկիչների» ցուցակում ներառված կնոջ սպանության մասին լուրը հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Շըրնաքում Թուրքիայի ուժայինների կողմից իրականացված գործողության ժամանակ սպանվել էր 31 քուրդ զինյալ: