Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ Երիտասարդ Դաշնակցության գլխավորությամբ՝ Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքում բողոքի ակցիա է իրականացվում՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի. Yerkir.am-ին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:
Ակցիայի մասնակիցները պահանջում են արդարություն Սումգայիթում՝ Բաքվի ջարդերի համար և իրենց աջակցությունն են հայտնում Արցախի ազատությանը:
Վաշինգտոնի շրջանի երիտասարդ և տարեց հայերն այսօր միացել են Ադրբեջանի դեսպանատան դիմաց Հայաստանի երիտասարդական ֆեդերացիայի (AYF) Անի մասնաճյուղի երիտասարդներին՝ պահանջելու արդարություն ադրբեջանական անցյալ և ներկայի բռնությունների համար և աջակցելու Արցախի անվտանգությունը` որպես ազատ և անկախ հանրապետություն:
«ՀԵԴ-ը և մեր համայնքը ամեն տարի կլինեն այստեղ՝ հարգելու Սումգայիթում, Կիրովաբադում, Մարաղայում և Բաքվում հակահայկական ջարդերի զոհերի հիշատակը և պահանջելով ճանաչել և հատուցել այդ հանցագործությունների համար»,- ասել է ՀԵԻԱ Անիի մասնաճյուղի նախագահ Ալեքս Մանուկյանն ու հավելել. «Ադրբեջանի նախագահ Ալիևի շարունակական սպառնալիքներն ու հարձակումները ապացույցն են այն բանի, որ հետ կանգնել չի կարելի և, որ Արցախի անվտանգությունը կարող է երաշխավորված լինել միայն նրա անկախությամբ կամ պատմական հայրենիքի հետ վերամիավորմամբ»:
Բողոքի ցույցի մասնակիցներն, անդրադառնալով Բաքվի ջարդերի 30-ամյակի տարելիցին, նշել են, որ Ադրբեջանի կառավարությունը հրահրել է մեկ շաբաթ շարունակ բռնաբարություններ, խոշտանգումներ և քաղաքի հայ բնակչության սպանություններ: Արդյունքում՝ հարյուրավոր հայեր են սպանվել կամ վիրավորվել, և հազարավոր մարդիկ փախել են համակարգված բռնություններից:
«Մենք հիշում ենք Բաքուն» վանկարկումներով ու պաստառներով ցուցարարները հարգել են սոսկալի այդ իրադարձությանը զոհ դարձածների հիշատակը, որ մինչ օրս հերքվում է Ադրբեջանի կողմից:
Համայնքի անդամները հպարտորեն ծածանել են Արցախի դրոշը, բայց և մտահոգություն հայտնել Հայաստանի իշխանությունների՝ «անթերի» մադրիդյան սկզբունքներին աջակցելու համար: Հայ համայնքի անդամները պարզ են իրենց ուղերձում, որ երկարատև խաղաղության հասնելու միակ ուղին արցախցիների ինքնորոշման իրավունքը հարգող ճանապարհն է:
Մինչ համայնքի անդամները բողոքում էին Ստալինի որոշումը՝ հայկական Արցախը Ադրբեջանին նվեր տալու որոշման դեմ, Արվեստի ազգային պատկերասրահում ցուցադրվում էր Համո Բեկ-Նազարյանի 1938-ի սովետական կինոնկարը` «Զանգեզուր»-ը, որը հովանավորվում էր ՀՀ դեսպանության կողմից: Այս ստալինիստական ֆիլմը գովերգում է այն բոլշևիկներին, որոնք Զանգեզուրում սովետական իշխանությունն էին հաստատել՝ միաժամանակ դեմոնիզացնելով Հայաստանի Երիտասարդ Դաշնակցության հիմնադիր և հայ ազգային հերոս, գեներալ Գարեգին Նժդեհին և Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, որոնք պայքարում էին հայ ինքնորոշման համար: