| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 28-ին հեռախոսազրույց են ունեցել: Նրանք քննարկել են քննարկել են Իդլիբի անվտանգության գոտում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման հարցը. գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը. հայտնում է Yerkir.am-ը:
Լավրովը, մասնավորապես, նշել է. «Այսօր Թուրքիայի Հանրապետության նախագահի խնդրանքով նախագահներ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Զրույցը եղել է մանրամասն՝ նվիրված անվտանգության գոտու վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման կարևորությանը» ու հավելել՝ երկու երկրների առաջանորդները քննարկել են նաև Իդլիբի հարցով շփումների շարունակումն զանազան մակարդակներով:
«Քննարկվել է մոտ ժամանակներս այս կամ այն մակարդակով անհրաժեշտ շփումների անցկացման հարցը: Բառացիորեն 1,5 ժամ առաջ տեղեկացրել են, որ ռուս և թուրք բանակցողները, որոնք երեկ և երեկ չէ առաջին օրն աշխատել են Անկարայում, պայմանավորվել են շարունակել աշխատանքը նաև այսօր»,- հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր՝ սիրիական օդուժի հարվածների պատճառով Թուրքիան Իդլիբում 33 զոհ և 32 վիրավոր ունի: