|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են շարունակել գործողությունների սերտ համակարգումը ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել է Դաղստանում ահաբեկիչների հանցավոր հարձակումը», - նշված է հաղորդագրության մեջ։
Նախագահները պայմանավորվել են շարունակել գործողությունների սերտ համակարգումը ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ։ Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ երկու ղեկավարները պայմանավորվել են հետագա անձնական շփումների շուրջ, այդ թվում՝ հուլիսի 3-4-ին Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ։