կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-05 23:58
Աշխարհ

Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են Իդլիբում հրադադարի մասին

Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են Իդլիբում հրադադարի մասին
Կրեմլում քիչ առաջ ավարտվեցին ՌԴ եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ 6 ժամ տեւած բանակցությունները։ Քննարկման հիմնական թեման Իդլիբում եղած իրավիճակն էր, հայտնում է РИА Новости-ն։
 
Արդյունքում երկու երկրների նախագահները Սիրիայի ճգնաժամի լուծմանն ուղղված համատեղ փաստաթուղթ են համաձայնեցրել, որի կետերից են՝
 
Մարտի 6-ից կեսգիշերից դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները
 
Ստեղծել անվտանգության միջանցք Սիրիայի Մ -4 մայրուղուց դեպի հյուսիս և հարավ՝ 6 կմ երկարությամբ
 
Մարտի 15-ից Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ հսկողություն են սկսում Մ -4 մայրուղու երկայնքով: