Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեխնոլոգիական երկու հսկաները միավորվել են համավարակի դեմ: Նրանք հայտարարել են, որ համատեղ ջանքերով մշակելու են հեռախոսների տերերի շփումներին հետևող տեխնոլոգիա, որը հնարավորություն կտա դանդաղեցնելու կորոնավիրուսի տարածումը. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է golos-ametiki.ru-ն:
Սմարթֆոնների միջոցով պոտենցիալ վարակվածները կարող են իմանալ, որ իրենք պետք է թեստավորում անցնեն կամ ինքնամեկուսացվեն: Այսպիսի մոնիթորինգը կարող է կարևոր դեր ունենալ նաև կարանտինը մեղմելուց հետո: Սակայն, որպեսզի այդ տեխնոլոգիան արդյունք տա, անհրաժեշտ է, որ միլինոնավոր մարդիկ ընդունեն դրա պայմանները:
Ըստ նախագծի` կորոնավիրուսով վարակվածները Apple-ին ու Google-ին են փոխանցելու իրենց հետ շփված մարդկանց հեռախոսահամարները: Դրա շնորհիվ ռիսկի խմբում գտնվողները տեղյակ կպահվեն այդ մասին, իսկ վարակակրի հետ շփման մասին նախազգուշացնող ազդանշանները կհաղորդվեն սմարթֆոնին Bluetooth-ի միջոցով:
Apple-ը և Google-ը երաշխավորում են տվյալների գաղտնիությունը, նաև` հայտարարում, որ իրենց համակարգը GPS-ով չի հետևի կոորդինատներին: