Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը մեր տարածաշրջանում, որոշում կայացրինք երկարացնել և խստացնել սահմանափակումները՝ հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ընթացքում։
«Մենք կսկսենք Իրանի հետ ժամանակավորապես վիզային ռեժիմը վերականգնելու գործընթացը և 5 օրվա մեջ Իրանի հետ վիզային ռեժիմը կվերականգնվի»,-ասաց նա։
Այսւոհանդերձ նշեց, որ Իրանի պաշտոնյաների հետ մշտական հաղորդակցության մեջ են, Հայաստանի զորակցությունն են հայտնել ԻԻՀ կառավարությանը այս դժվար իրավիճակը հաղթահարելու հաչցում և ինչով կարող են՝ կաջակցեն։
Փաշինյանը կոչ արեց մեր հայրենակիցներին՝ հնարավորինս սահմանափակելու ուղևորությունները դեպի Իտալիա և Թուրքիա։
«Կառավարությունը բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկում է, բայց կորոնավիրոսի տարածումը կանխարգելելու ամենահուսալի միջոցը յուրաքանչյուր մարդու ինքնապատասխանատվությունն է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Այն մարդկանց, ովքեր ախտանշան չունեն, նա կոչ արեց հետևել առողջապահության նախարության առաջարկած միջոցներին՝ պահպանել հիգիենայի կանոնները, իսկ ում մոտ ախտանշաններ կան՝ չզբաղվել ինքնաբուժմամբ։
«Վերջին օրերին ահազանգերի թիվն ավելացել է, բայց ոչ մեկը չի հաստատվել որպես կորոնավիրուսով հիվանդացության դեպք»,-ասաց Փաշինյանը։
Ուսումնական հաստատությւոններում արձակուրդը մեկ շաբաթ առաջ բերվելուց հետո, նրա խոսքով, ըստ իրավիճակի՝ կկայացվեն նոր որոշումներ։
Այս միջոցառումների նպատակը գործընթացը կառավարելի դարձնելն է։
Փաշինյանն ասաց, որ պետք չէ խուճապային գնումներ անել խանութներից։ Դիմակների դեֆիցիտը ոչ միայն մեր երկրում է, այլև ամբողջ աշխարհում։ Գործարարներ կան, որոնք պատրաստ են դիմակներ ներկրել բարձր գնով, ՏՄՊՊՀ-ն հետևելու է, որ գները օբյեկտիվ լինեն։
Անտիսեպտիկ միջոցների արտադրություն Հայաստանում կա, Փաշինյանին հավաստիացրել են, որ առաջիկա օրերին ակտիվ արտադրություն տեղի կունենա և բոլորի պահանջարկը կբավարարվի։
«Սոցցանցերում հումորը հումոր, բայց անլուրջ վերաբերվել չի կարելի։ Այո՛, դա վտանգավոր հիվանդություն է, ինչպես այլ հիվանդություններ․ սովորական գրիպից տարեկան 10 մահացության դեպք է լինում։ Հետևաբար խուճապ պետք է չլինի։ Կառավարությունը պետք է դառնա երաշխավորը նման խուճապի առաջացման և բացառվում է որևէ տեղեկատվության թաքցնելը»,-ասդաց Նիկոլ Փաշինյանը։
Նա տեղեկացրեց, որ այսօր ունենք 9 կասկածելի դեպք, որոնք պետք է տեստավորենք․ «Այդ 9-ից մեկը-երկուսը եթե նույնիսկ հաստատվեն, պետք չէ ապոկալիպտիկ հայտարարություններ անել, որովհետև այս պահին ունենք հիվանդ, որը դե յուրե հիվանդ է, բայց դե ֆակտո այնքան էլ հիվանդ չէ»,-ասաց վարչապետը։
Նա կոչ արեց հանգիստ կինո, թատրոն հաճախել, ծննդյան տարեդարձներ նշել, բայց սովորականից ավելի շատ լվացվել և փռշտալիս թույլ չտալ վարակը տարածվի։
Մանրամասն՝ տեսանյութում․