|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի տարբերանշանի մրցույթի հաղթողը 3 մլն դրամ մրցանակ ստացավ: Դվին հյուրանոցային համալիրում սահմանադրական հանրաքվեի «Այո»–ի շտաբի կազմակերպած դրամահավաքի ընթացքում այսօր մրցույթի հաղթողին հայտարարեց քարոզչական կողմի շտաբի պետ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Ընտրությունը բավական բարդ էր: Երկար քննարկելուց հետո որոշեցինք, որ առաջին հորիզոնականը զբաղեցնում է «Garun Agency» կազմակերպությունը»,- ասաց Պապիկյանը:
Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 200-ից ավելի քաղաքացիներ: 3-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը ստացավ 1 մլն դրամ, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած կազմակերպությունը՝ 2 մլն դրամ: