|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Երևանի Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոցի աշակերտուհի Լիլյա Առաքելյանը օրերս Փարիզում մասնակցել է Ալեքսանդր Սկրյաբինի անվան դաշնակահարների 14-րդ միջազգային մրցույթին: Երիտասարդ դաշնակահարուհին արժանացել է 1-ին մրցանակի և մասնակցել Փարիզի «Ադվար» թատրոնի դահլիճում կայացած մրցույթի գալա համերգին:
Լիլյա Առաքելյանը սովորում է պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանի դասարանում: 2012-ին երաժիշտ կատարողների «Ֆլամ» միջազգային 23-րդ մրցույթի միջին տարիքային խմբում Լիլյան արժանացել էր 1-ին մրցանակի: Նա Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի անդամ է, որի շրջանակում 2010-ին համերգով հանդես է եկել Ֆրանսիայում, իսկ 2013-ին` Բուլղարիայում: