Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին օրերի ընթացքում հանրապետությունում իրականացված սուր շնչառական վարակների և գրիպի մշտադիտարկման արդյունքների համաձայն իրավիճակը կայուն է։
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։
Հիվանդացության ցուցանիշները, ինչպես նաև ծանր դեպքերը նվազման միտում ունեն: Մասնավորապես, հղիների և երեխաների շրջանում ծանր դեպքեր չկան։ Զգալի նվազել է նաև վերակենդանացման բաժանմունքների հիվանդների թիվը:
Այսպիսով, հունվարի 26-ի դրությամբ հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից և թոքաբորբերից ապաքինմամբ դուրս է գրվել 216 մարդ։ Նրանցից 131-ն ընդունվել էր սուր շնչառական վարակով (96-ը` մինչև 18 տարեկան), իսկ 85-ը` թոքաբորբով (37-ը` մինչև 18 տարեկան)։
Շարունակվում են բոլոր կանխարգելիչ և բուժական գործողությունները: Ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման արդյունքում հանրապետությունում դիտվում է ստացիոնար կազմակերպություններ սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացման կայուն իրավիճակ, բարդացած դեպքերի, ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերի նկատելի նվազում: