Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել առ այն, որ այսօր մտադիր է ինքնաթիռ ուղարկել Չինաստան և տարհանել իր 49 քաղաքացիներին և ևս 36 օտարերկրացիների: Ուկրաինայի առողջապահության նախարարի խոսքով՝ թռչելու թույլտվություն կստանան վիրուսի ախտանիշներ չունեցող անձինք: Նրանք Կիև ժամանելուն պես 14 օր կմանան կարանտինի մեջ. հայտնում է Yerkir.am-ը՝ Rbc-ին հղումով:
Հիշեցնենք՝ Չինաստանում Ուկրաինայի դեսպանատունը տարհանման մասին հայտնել էր դեռևս փետրվարի 11-ին և վերջին օրերի ընթացքում 2 անգամ հետաձգել:
Ուկրաինայի առողջապահության նախարարն ընդգծել է, որ մտադիր չեն տարհանել Ճապոնիայի ափերի մոտ կարանտինի մեջ գտնվող Diamond Princess նավի վրա գտնվող Ուկրաինայի քաղաքացի 25 ուղևորներին, իսկ Չինաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտնել է, որ Diamond Princess ուղևորատար նավի վրա կորոնավիրուսով վարակվածների մեջ կա Ռուսաստանի քաղաքացի:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ անհայտ տեսակի վիրուսի համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Որոշ ժամանակ անց, սակայն, այն տարածվել է նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը համաշխարհային խուճապի պատճառ է դարձել: Այս պահի դրությամբ COVID-2019 կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասել է 1770-ի, իսկ վարակման հաստատված դեպքերի թիվը՝ 70 548-ի: