|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու Թելման Թադեւոսյանը: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում. հայտնում է Yerkir.am-ը:
«Հարգելի ընկերներ, հարազատներ և գործընկերներ,
Սիրով տեղեկացնում եմ ձեզ, որ ստանձնելու եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։
Շնորհակալությունս եմ հայտնում քաղաքապետ Հ. Մարությանին՝ նման վստահության համար»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը ավելի վաղ հրաժարականի դիմում էր ներկայացրել։
Նշենք նաև, որ Թելման Թադևոսյանը եղել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը, ով պաշտոնը ստանձնել էր 2018-ի հոկտեմբերին: Որոշ ժամանակ անց՝ 2020-ի հունվարի 31-ին, նա հրաժարականի դիմում էր ներկայացրել: