Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Երևանի քաղաքապետարանը հաստատում է, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մhրյանը հրաժարականի դիմում է գրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
Ավելի վաղ Մhրյանի հրաժարականի մասին գրել էր «Ժողովուրդ» թերթը` նշելով, որ նա դիմումը ներկայացրել է ընտրություններից մեկ օր անց՝ հունիսի 21-ի ուշ գիշերը: Պարբերականի տվյալներով՝ Մհրյանի հեռանալու պատճառը ընտրությունների արդյունքները չեն, այլ դրանից երկու օր առաջ՝ ուրբաթ օրը, Աջափնյակի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպը ՔՊ-ականների հետ։ Թերթի տեղեկություններով` այդ օրը մի քանի ՔՊ-ականներ՝ նախկին նախարար Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, ներխուժել են թաղապետարան՝ անձամբ Մհրյանի աշխատասենյակ, և նրան ու տեղակալներին մեղադրել են չաշխատելու մեջ։
Հրաժարականի լուրերին զուգահեռ երեկ հայտնի է դարձել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ Աջափնյակի մի շարք հասցեներում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել: Ավագանու երեկվա նիստում Երևանի քաղաքապետը հայտարարել էր, որ Աջափնյակում բանդա է գործում։
Sputnik Արմենիան Հակոբ Կարապետյանից հետաքրքրվել է, թե մարզպետի հրաժարականը որքանով է կապված ապօրինի շինությունների թեմայի հետ։ արապետյանը վստահեցրել է, որ մեկը մյուսի հետ կապ չունի։
Հիշեցնենք` Հայկ Մհրյանն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել 2020 թվականի աշնանը: Մինչ այդ նա ՀՀ ոստիկանության պետի տեղակալն էր։