Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Աջափնյակ վարչական շրջանի սահմաններում գտնվող հանքավայրի շահագործմանմասին հանրային քննարկումների տեղի ունենալու վերաբերյալ:
Ըստ Yerkir.am-ի՝ Econews.am-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.
««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (առաջին փուլ) 2020թ. հունվարի 22-ին` ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի թաղապետարանում տեղի կունենան «Սենթրալ Իսթեյթ» ՍՊԸ կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի սահմաններում գտնվող Սպանդարյանի տուֆի և բազալտի հանքավայրի շահագործման նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ»:
Նշենք, որ ըստ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ «Սենթրալ Իսթեյթ» ՍՊԸ հիմնադիրներ են հանդիսանում քաղաքացիներ Արմեն Լևոնի Մկրտչյանը և Արման Շահենի Մարտիրոսյանը: Ընկերության գործունեության մասին այլ տեղեկություններ առկա չեն: