|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սիրիական SANA գործակալությունը հայտնում է, որ ուրբաթ օրը Հալեպի նահանգի արևմուտքում ահաբեկիչների կողմից իրականացված հարձակումների հետևանքով վիրավորում են ստացել սիրիական ԶԼՄ ներկայացուցիչներ. հայտնում է Yerkir.am-ը:
Լրագրողները վիրավորվել են իրենց պարտականությունները կատարելու ժամանակ: Վիրավորվածների թվում են գործակալության թղթակից Շադի Հիլվան և երկու օպերատոր՝ Շարիֆ Աբսն ու Ժորժ Արաֆելյանը: Նրանք լուսաբանում էին Հալեպի նահանգում սիրիական բանակի իրականացրած ռազմական օպերացիաները: