|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մայիսի 2-ին` կեսօրվա ժամերին, ռմբակոծություններ են տեղի ունեցել Սիրիայի Հալեպ քաղաքի հայահոծ՝ Վիլլաներ, Ազիզիե և Նոր գյուղ շրջաններում:
Yerkir.am-ին Հալեպի լրատվական գրասենյակից տեղեկացրին, որ հրասանդներից և ականներից մեկն ընկել է Ա.Մանուկյան գրասենյակի դիմաց գտնվող շենքի վրա, որի արդյունքում վիրավորվել է երկու հայ:
Համարյա նույն ժամերին ականներից մեկն ընկել է Նոր գյուղի Տիգրանյան պարտեզը, պայթյունից վիրավորվել են Բենո Փիլավճյանն ու Լևոն Հովհաննիսյանը: Վիրավորների վիճակը կայուն է:
Նշենք, որ մայիսի 1-ին ռմբակոծությունների ժամանակ վիրավորվել էին Մարլեն Փոքրավորյանն ու Էլի Չիլաբոշյանը: