Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունն իրականացրել է 50-ից ավելի ծրագրեր: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:
Սամվել Ավանեսյանը նշել է, որ ուշադրության կենտրոնում են գտնվել մատուցվող ծառայությունների հասցեականության ու մատչելիության բարելավման, համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության ընդլայնման, տեղեկատվական բազաների ստեղծման եւ արդիականացման հարցերը:
Նախարարության կողմից ԱՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել ԱՀ Աշխատանքային օրենսգրքի օրենքների 6, կառավարության որոշումների 73 նախագծեր:
Նախարարի խոսքով՝ ԱՀ սոցիալական պաշտպանության ճշտված բյուջեն կազմել է 22 մլրդ 747.4 մլն ՀՀ դրամ, կատարողականը՝ 21 մլրդ 959.9 մլն ՀՀ դրամ: Իրականացված ծրագրերը 50-ից ավելի են:
Նախարարն անդրադարձել է հաշվետու ժամանակաշրջանում ժողովրդագրության եւ վերաբնակեցման ուղղությամբ կատարված աշխատանքներին եւ նշել, որ հիմնական աշխատանքներն ուղղված են ծնելիության խթանմանը, երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի աստիճանական զարգացմանը, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենցաղային պայմանների բարելավմանը եւ նման այլ հարցերին:
Երիտասարդ ընտանիքներին պետական աջակցության ցուցաբերման նպատակով միանվագ ամուսնության նպաստի հատկացման ծրագրից 2019թ. օգտվել է 1481 անձ, այդ թվում՝ ԱՀ զինված ուժերում եւ այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայության անցած 28 զինծառայողների ընտանիքներ: Ընդհանուր ծախսերը կազմել են 222.15 մլն դրամ:
Հաշվետու ժամանակաշրջանում ԱՀ տարածքում մշտական բնակություն հաստատած 25 ընտանիքներին տրվել է վերաբնակչի կարգավիճակ եւ համապատասխան արտոնություններ՝ 8.8 մլն դրամ: