Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թե՛ իմ կինը, թե՛ իմ ընկերները առաջին օրվանից օգնում են, որ կարողանանք մեր բոլոր խոստումները իրականացնենք՝ ըստ Yerkir.am-ի ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ավելացնելով, որ ոչ մեկը Հայաստանում և՛ օրենքով, և՛ դե ֆակտո չի կարող խառվել Երևան քաղաքի և քաղաքապետարնի նշանակումներին։ Այսպես նա մեկնաբանեց լուրերը, թե իր կինը խառնվում է Երևանի քաղաքապետարանի աշխատանքներին։
Հայկ Մարությանն, այնուամենայնիվ ընդունեց, որ իր կինը և ընկերները դրամաշնորհային ծրագիր են գրել՝ 5,3 միլիոնի և շահել։ Վտանգավոր թափոնները ոչնչացնելու ծրագիր է, որն իրականացնելու համար քաղաքապետարանը ԵՄ դեսպանի հետ հուշագիր է ստորագրել։
Ապրիլի 5-ի՝ Սահմանդրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին Հայկ Մարությանը կմասնակցի աշխատանքային ժամերից դուրս։
Տրանսպորտային ցանցի արդիականացման՝ դանդաղող գործընթացին անդրադառնալով, Մարությանն ասաց, որ փետրվարին դիմել են 100 միավոր ավտոբուս ձեռք բերելու մրցույթին, այժմ աշխատում են կառավարության հետ, որ թույլ տա՝ այդ վարկային միջոցները գան։ Սկզբի համար մի քանի ավտոբուս կգան, 100-ը միանգամից չի գալու։
Փողոցների երթևեկելի մասի մաքրվածությունից գոհ է, մայթերի մասով դժգոհ է, բայց ասում է՝ տեխնիկա չկա, համայնքնային կազմակերպությունը նոր է ստեղծվել, չեն հասցրել գնել, այս տարի կգնեն։
Մանրամասն՝ տեսանյութում․