Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.86 |
EUR | ⚊ | € 413.95 |
RUB | ⚊ | ₽ 4.4115 |
GBP | ⚊ | £ 501.07 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Իրաքը բացում է ցամաքային ուղին Ռուսաստանի հետ առևտրի համար և հույս ունի ընդլայնել փոխադարձ ապրանքաշրջանառությունը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն` Մոսկվայում Իրաքի դեսպան Աբդուլռահման Համիդ Մոհամեդ ալ Հուսայնիի հայտարարությանը հղումով:
«Երեկ հանդիպում ունեցանք արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովի հետ, որին ներկա էր նաև Իրաքի արտաքին գործերի ավագ փոխնախարարը: Հենց հանդիպման ժամանակ Իրաքի արտգործնախարարը կապ հաստատեց իր տեղակալի հետ և փոխանցեց նրան, որ Իրաքի նախարարների խորհուրդը հավանություն է տվել Իրաքի և Ռուսաստանի միջև ուղիղ ցամաքային հաղորդակցության բացմանը»,- մանրամասնել է դեսպանն ու հավելել. «Աշխարհագրական առումով Իրաքի և Ռուսաստանի սահմանների միջև հեռավորությունը 1700 կմ է, իսկ Բաղդադի և Մոսկվայի միջև հեռավորությունը` 2400 կիլոմետր: Բայց ինչ վերաբերում է ցամաքային ճանապարհով առևտրին, հեռավորությունն ամենևին էլ մեծ չէ: Մենք փոխադարձ առևտրի համար հսկայական հնարավորություններ ունենք: Ես իսկապես լիահույս եմ, որ գյուղատնտեսության, էլեկտրաէներգիայի, շինանյութերի ոլորտում ռուսական ապրանքները կհայտնվեն Իրաքի շուկայում: Միևնույն ժամանակ հույս ունեմ, որ իրաքյան ապրանքները նույնպես կհայտնվեն ռուսական շուկայում»: