|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը մամուլի խոսնակ ունի։ Նա ոլորտի երկարամյա ներկայացուցիչ Քրիստինե Մելքոնյանն է։ Վերջինս 2000թթ աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր տնտեսական բարեփոխումների վերլուծական տեղեկատվական կենտրոնում` որպես հեռուստառադիոփորձագետ: «Նոյան տապան» հեռուստաընկերությունում աշխատել է որպես լուրերի հաղորդավար: Թղթակցել է «Ար» հեռուստաընկերությանը:
2000թ-ից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում: 2000-01թթ վարել է «Երեկոյան Երևան» հաղորդաշարը:
2009-10թթ դասախոսել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում: 2001թ-ից աշխատում էր «Առաջին» լրատվական ծրագրում` որպես մեկնաբան:
Մոտ 20 տարվա համագործակցությունից հետո նա 2019-ին լքեց Հանրայինը։ 2013-ից, երբ գլխավոր դատախազ նշանակվեց Գեւորգ Կոստանյանը, Մելքոնյանը նրա մամուլի խոսնակն էր մինչեւ Կոստանյանի հեռանալը: