Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրանի իշխանությունները պատրաստ են հունվարի սկզբին Թեհրանի մոտ կործանված ուկրաինական ինքնաթիռի զոհերի ընտանիքներին 80 հազարական դոլար փոխհատուցում վճարել: Այդ մասին, ըստ yerkir.am-ի, «ТСН. Неделя»-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Նրանք առաջարկել են ամեն ընտանիքի 80 հազար դոլար վճարել, բայց մենք չհամաձայնեցինք: Ինձ թվում է, դա քիչ է: Երբ զոհվածի կինն ասում է, որ ամուսինը միակ կերակրողն էր, իսկ ինքն աշխատանք չունի, և երեխան պիտի ինստիտուտ ընդունվի, 80 հազար դոլարը շատ քիչ է»,- ասել է նա:
Զելենսկին խոստացել է, որ Ուկրաինան Իրանից ավելի մեծ փոխհատուցում կպահանջի, բայց գումարը չի նշել:
2020-ի հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության «Բոինգ-737» ինքնաթիռը, որը Թեհրանից Կիև էր թռչում, թռիչքից անմիջապես հետո կործանվել էր: Զոհվել էր 176 մարդ:
Հունվարի 11-ին Իրանի զինվորականները խոստովանեցին, որ ինքնաթիռն իրենք են խոցել՝ պատահաբար, այն ռազմականի հետ շփոթելով:
Ուկրաինայի իշխանությունները զոհվածների ընտանիքներին 200 հազարական գրիվեն՝ 8300 դոլար են վճարել՝ որպես փոխհատուցում: